Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

9/7/2026 12:05

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ, հայտնում են Կառավարությունից: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Գոհունակությամբ եմ փաստում մեր երկրների միջև առկա ամուր փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որի վկայությունն են տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտներում ակտիվ համագործակցությունն ու վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումները: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»: