«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն բողոքի ակցիա են անում
9/7/2026 12:15

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ի առավոտյան ակցիա են իրականացնում գործարանի տարածքում։
Արարատցեմենտի տնօրեն Արտյոմ Պողոսյանը մասնավորապես, նշել է. «Այդ մարդիկ, ըստ երևույթին, պատվեր են իրականացրել, պետք է եղել, եկել են, փակել, գնացել են։ Հարց եմ տալիս՝ բա ի՞նչ ենք անելու։ Ասում է՝ չգիտեմ, կասեք։ Մինչև այսօր այդ հարցին ոչ մեկ չի պատասխանել։ Ամեն օր գալիս մեզ հարցնում են՝ ժողովուրդը աշխատելո՞ւ է, ժողովրդի ճակատագիրը ի՞նչ է լինել։ Ասում եմ՝ ես էլ այս ժողովրդի նման ոչ մի բան չգիտեմ, սպասում ենք։ Դիմել ենք քննչական կոմիտե, ասել ենք՝ արի այդ դրած կապարակնիքները հանի, կարողանանք աշխատել, ժողովրդի օրվա հարցի հարցը լուծել: Մինչև այսօր այս պահի դրությամբ որիցե նորություն չունենք։
Այն հիմքերով, ինչով իրենք եկել էին, ինչ փաստաթուղթ ունեին, դրանով իրենք իրավունք չունեին անել այն գործողությունները, որոնք արել են։ Քննչականին ասում ենք՝ ձեր արածը ապօրինի է, մի արա, չի կարելի։ Ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ունես գնա ուրիշ տեղ բողոքի»։ Գործարանի աշխատակիցներն էլ բողոքեցին, որ բոլորն էլ ապառիկներ ունեն մուծելու, ու հիմա չեն կարողանալու մուծել, քանի որ չեն աշխատում։
Հաշվապահությունը փակ է, իրացում չկա, ֆինանսներ չկան, այս պայմաններում ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը»։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։