Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

9/7/2026 12:57

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում ՀՀ քննչական կոմիտեից: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, հարուցված վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):