«Արարատցեմենտի» աշխատակիցները բացել են գործարանի դարպասներն ու ներս մտել

9/7/2026 13:03

«Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիայի ընթացքում բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան` շարունակելու իրենց աշխատանքը: Հիշեցնենք, որ «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը: Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում: