Գայլն ամբողջությամբ վնասել է տարեց տղամարդու դեմքը
9/7/2026 13:05

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում երեկ գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը շուրջ 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու հերթական վիրահատությունն անցնելու նպատակով։
Տուժածի դուստրը «Սյունիք Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքը ամբողջությամբ վնասված է, ինչի պատճառով անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։
Հիշեցնենք, որ երեկ Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։
Բարեբախտաբար, երեխայի վիճակը գնահատվում է լավ. անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց շուրջ երեք ժամ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։