Վարդան Ղուկասյանի որդին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց

9/7/2026 23:59

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ են արձակել։ Նա կալանքը կկրի տանը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանն հայտնել է, որ Վերքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջաին ատյանի որոշումը։ «Կալանքը փոխարիվել է տնային կալանքով։ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել»,-հայտնել է նա։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն)։ 2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացրել։