Պրոպան և պարարտանյութեր կուղարկվեն ՀՀ Ադրբեջանի տարածքով
10/7/2026 12:27

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այսօր Բալաջարի կայարանից կուղարկվեն պրոպանով 14 վագոն և պարարտանյութերով 5 վագոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։