Գետից դուրս են բերել զինծառայողի մարմին

10/7/2026 21:34

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։