Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ
11/7/2026 10:50

Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Սոֆյա Հովսեփյանից պահանջում է վիրավորանքի համար վճարել 2 մլն, զրպարտության համար՝ 4 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հերքել իր արած հայտարարություները։
Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։