Երևանի քաղաքապետարանը «Քարֆուր»-ում հայտնաբերել է իրավախախտումներ

11/7/2026 16:23

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես՝ 14 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման, 14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 2 դեպք՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։ Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։