Ավտովթար` Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին

12/7/2026 18:25

Այսօր՝ հուլիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Օլգա Մ․-ի վարած «Tesla», Լուսինե Ս․-ի վարած «Nissan Rogue» և Սևակ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշների ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։