Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տալիս
12/7/2026 18:32

Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Յուլիա Սվիրիդենկոն։
«Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել գլխավորելու կառավարությունը։ Շնորհակալություն կառավարական ողջ թիմին աշխատանքի համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախարարների կաբինետը և վարչապետին փոխելու պլանների մասին հայտարարել էր Վլադիմիր Զելենսկին։