Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը
13/7/2026 17:08

Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այս մասին Armat Media-ին հայտնեց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էրիկ Խաչատրյանը։
Փաստաբանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե երբ կարող են կրկին փորձել առգրավել կենդանիներին․ «Երկու-երեք օր առաջ եկել էին ձիերն առգրավելու, սակայն արձանագրել էին, որ դա տվյալ պահին հնարավոր չէ իրականացնել։ Ձիերն ընտանի կենդանիներ են, ոչ թե վայրի, և ընտանի կենդանիներ պահելն օրենքով թույլատրելի է»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ունեն տեղեկություն, որ առգրավման փորձը կրկնվելու է։
«Մենք նման տեղեկություն ունենք։ Կարծում եմ՝ դա արվում է նաև Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար»,– նշեց փաստաբանը։