Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցության
13/7/2026 20:23

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։
Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն ամբողջությամբ ձևավորված է, և ուստի նրա ներկայությունը յուրաքանչյուր նիստին անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար։ Սերժ Սարգսյանի բացակայությունը չի սահմանափակի ո՛չ պաշտպանության, ո՛չ մեղադրանքի, ո՛չ դատարանի լիարժեք դատավարական հնարավորությունները։
Մեղադրող կողմը չի առարկել միջնորդության դեմ։