63-ամյա տղամարդ է վրաերթից մահացել

14/7/2026 12:12

Երեկ՝ հուլիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներ փողոցում 36-ամյա Մարատ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարսևան Ս․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքից մի քանի ժամ հետո վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։