Վեհափառն այցելել է Երևանում Իրանի դեսպանատուն
14/7/2026 12:22

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և իր հարգանքի տուրքն է մատուցել Իրանի հանգուցյալ առաջնորդի հիշատակին:
Այս մասին հայտնում են դեսպանատնից։
Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիին։