Ծառուկյանի ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է
14/7/2026 13:07

Օրեր առաջ կալանավորված Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց, հայտնում է փաստաբան Հովհաննես Վարդանյանը։
«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- հավելել է Վարդանյանը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հերքլ են տեղեկությունը, թե քննիչները պատրաստվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավել նրա ձիերին։
«Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանու»,– NEWS.am–ին այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։