13-ամյա աղջիկ է մահացել Քաղցրաշենում
14/7/2026 19:24

Երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: 13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։
Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է..․Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Մեծ ցավ է սա համայնքի համար»։
Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում աղջկա հարազատներից մեկը ասել է, որ աղջիկը մահացել է թոքաբորբից։