Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ
14/7/2026 23:21
Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է Բաքվում ապօրինաբար պահվող օկուպացված Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
«Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետևաբար, Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը»,- նշել է Իշխանյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի վրա Եվրոպայից քաղաքական ճնշումները չեն երևում։
Իշխանյանն ասել է, որ չնայած հոր հետ կարճ հեռախոսազրույցներ են ունենում, սակայն իր պահման պայմանների և շատ այլ խնդիրների վերաբերյալ իրենց անհանգստությունները փարատված չեն։