Բախվել են «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա զnհ և վիրավnր

14/7/2026 23:23

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Էմանուել Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ասլան Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ասլան Հ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Էմանուել Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։