Հերթական քրգործն են վերակենդանացրել իմ նկատմամբ. Մամիկոն Ասլանյան

16/7/2026 19:17

Վանաձորի նախկին համայնքապետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ նոր քրեական գործն արդեն դատարանում է։ Այս մասին հայտնել է Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ գործը քննվում էր 2022 թվականից, սակայն հիմա են վերակենդանացրել, իրեն էլ կանչել են քննչական կոմիտե, սակայն ինքը ցուցմունք չի տվել։ «Այդ գործի մասին մենք գիտեինք, բայց չէինք բարձրաձայնել, թե ինչու են հիմա վերականդանացրել, ժամանակը ցույց կտա»,– ասել է նա։ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրվել է համակցված խափանման միջոց՝ գրավ և բացակայելու արգելք։