Լավրովն ու Բայրամովը բանակցություններ են վարել

17/7/2026 15:35

Ռուսաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը՝ շնորհիվ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների գծով շարունակվող կանոնավոր շփումների,- ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների մակարդակով երկխոսությունը հերթական անգամ ամրապնդում է նախագահների, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, խորհրդարանների գծով կանոնավոր շփումները։ «Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած պարբերաբար ծագող այս կամ այն բարդություններին՝ իսկ դրանք կյանքում անխուսափելի են՝ մենք շարժվում ենք դեպի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկովյան հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը, որը ստորագրվել է 2022 թվականի փետրվարի 22-ին»,- նշել է Լավրովը։ Ընդ որում, նախարարն առանձին ուշադրություն է դարձրել ստորագրման հենց ամսաթվին. «Թիվն էլ այդպիսին է, ի դեպ՝ 22, 2, 22»,- նշել է Լավրովը: