Ուժեղ կարկտահարություն Շիրակում
17/7/2026 20:54
Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Բագրավան, Հայկաձոր, Լանջիկ գյուղերից, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել ոչ միայն այգիներին, այլեւ մեքենաներ է վնասել։