Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է

18/7/2026 14:37

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ «Այս պահին ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ: