ԱԱ-2026. Անգլիան զբաղեցրեց 3-րդ տեղը
19/7/2026 09:37

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Գոլառատ և աներևակայելի դրամատիկ խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 6։4 հաշվով՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները, իսկ Ֆրանսիան բավարարվեց չորրորդ հորիզոնականով։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի հաղթողի տիտղոսը եզրափակիչում կվիճարկեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
Գոլերը՝ Մբապե (48′, 66′), Բարկոլյա (54′), Դեմբելե (90+6′) — Ռայս (3′), Կոնսա (18′), Սակա (37′, 45+1′, 87′ 11մ), Բելինգհեմ (90+8′):