Երևանում կրակոցների դեպքի առթիվ ձերբակալված կա

19/7/2026 12:49

Երևանի Մուրացանի փողոցում երեկ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպով մեկ անձ ձերբակալվել է։ «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Մուրացան փողոցում մեկ քաղաքացի է սպանվել, իսկ 15-ամյա մի տղա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։