ԱՄՆ-ն ավարտել է Իրանի ուղղությամբ hարվածների հերթական ալիքը

20/7/2026 10:14

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի տարածքի ուղղությամբ հարվածների հերթական ալիքի ավարտի մասին։ «Կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանին հասցվող հարվածները՝ անընդմեջ իններորդ երեկոն», - ասվում է հրապարակման մեջ: «Հրամանատարության միջոցները թիրախավորել են իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և ափային դիտարկման օբյեկտները, ռազմածովային հնարավորությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև կապի ցանցերը՝ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա հարձակվելու Իրանի կարողությունը հետագայում նվազեցնելու համար»,- հայտնում է հրամանատարությունը: