Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրшհեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը

20/7/2026 12:31

Հուլիսի 19-ին Լոռու մարզում ժամը 17։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը քաղաքացի է ընկել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։ Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։