Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը

20/7/2026 19:19

Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից, այս մասին գրում է News.am-ը։ «2 օր կանգնել եմ շուկայում, 2 արկղ պամիդոր չեմ ծախել։ Ամբողջ տարին տանջվել ենք, մեր հարցին պետք է լուծում տան։ Մինչև ղեկավարությունից մարդ չգա, էստեղից ավտո հանող չկա»,–ասել են ակցիայի մասնակիցները՝ պարեկներին։