Մակունցը մանդատը չի վերցնի

20/7/2026 20:30

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԿԸՀ-ից: Ավելի վաղ ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտնել էր Ալեն Սիմոնյանը։ ՔՊ-ական մի քանի մարզպետներ ևս հայտարարել էին, որ նախընտրում են շարունակել իրենց աշխատանքը և հրաժարվում են ԱԺ մանդատից։