Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

21/7/2026 10:09

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում: