Ծառուկյանի դեմ հարկերի հետ կապված մեղադրանքը դադարեցվել է

21/7/2026 12:17

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, թե որ գործով՝ փաստաբանական խումբը չգիտի։ «Մեզ կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը և նշել, որ եկել են լրացուցիչ հարցաքննության, թե ընթացքում ինչ գործողություններ կկատարվեն՝ կպարզվի տեղում: «Այն մեղադրանքն է, որը կա, այդ գործն է այստեղ քննվում, խոսքը խարդախություն, փողերի լվացում և այլն, դրանց մասին է: Հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցրել է դատախազը»,- հայտնել է փաստաբանը: