Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

21/7/2026 15:13

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Մինասյանը: «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում՝ Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։ Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են»,- գրել է նա։