Ալիև.Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին

21/7/2026 16:23

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տրանզիտային բեռնափոխադրումները ևս լայն թափ են ստացել: «Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում»,- նշել է Ալիևը: