Այսօր շարունակվել է գերի պահվող հայերի բողոքների քննությունը

21/7/2026 22:13

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Կողմերը հանդես են եկել ելույթներով։ Դատախազները հայտարարել են, թե առաջին ատյանի դատարանում քրեական գործով բոլոր «ապացույցներն» ուսումնասիրվել են համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն։ Հաջորդ «նիստը» տեղի կունենա հուլիսի 24-ին։