Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը
23/7/2026 11:44

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը,- ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է գրում.
«Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։
Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։
Իսկ այս պայմաններում առանձին-առանձին դիմակայելը որքան մարդկային է, այնքան էլ՝ անհնար ու ապարդյուն։
Միասին, կամ՝ ոչինչ»։