Վեհափառին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
23/7/2026 15:18

Թեև Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, բայց այս պահին հրավեր չկա։ Եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք,- այս մասին NEWS.am–ին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։