Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում

23/7/2026 18:49

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում, դատավորը հրաժարվել է փոխել խափանման միջոցը։ Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորն ասել է՝ պաշտպանների միջնորդության դեպքում դատավորի թույլտվությամբ Արթուր Սարգսյանը կկարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ նստաշրջանի մեկնարկին։ Պաշտպանը միջնորդել էր անհապաղ վերացնել Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը, քանի որ Սարգսյանը համարվում է պատգամավոր՝ ունի ԱԺ պատգամավորի կարգավիճակ։ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարներ, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։