Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխարինվել է

23/7/2026 18:54

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ անփոփոխ թողեց համակցված խափանման միջոցներ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ Սրբազանը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025թ-ի նոյեմբերի 13-ին, երկարաձգվել էր մայիսի 21-ին։