Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության

24/7/2026 17:59

Մենք այլևս գործ ունենք Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ, ով գտնվում է անազատության մեջ՝ 2026 թվականի հուլիսի 21-ին հաջորդող ժամանակահատվածից,- այս մասին ՀԷՑ նախկին ղեկավարի ժ/պ Դավիթ Ղազինյանի դատական նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը: «Դա միանշանակ առաջնահերթության կարգով քննության ենթակա հանգամանք է, ելնելով՝ Սահմանադրական դատարանի 1619 որոշումից, ելնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ օրերս կայացված որոշումից, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին և նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից, որը ևս կբացահայտենք։ Այսքանով գտնում եմ, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության՝ առաջնահերթության կարգով՝ դրա վերացման տեսանկյունից»,- նշել է նա։