ՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
24/7/2026 18:28

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։