Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց
24/7/2026 19:18

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ չի կիրառվել ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք:
Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով։