Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ
24/7/2026 20:14
Խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար կարող է դառնալ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը,- այս մասին նա ասել է 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Կարապետյանը նշել է, որ այս պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք նա կարող է դառնալ խմբակցության ղեկավար, Կարապետյանն ասել է, որ չի բացառում։