Իրանն ու Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն
25/7/2026 15:41

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո:
Իրանի նավթի նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները: