Ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում

25/7/2026 15:43

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։