Այս պшտերազմը պետք է դադարեցվի

25/7/2026 17:59

Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ «ստամբուլյան բանաձևին»՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար։ «Թերևս, արդեն արժե սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ Ստամբուլյան բանաձևին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել»,- Օմսկում ասել է Ղազախստանի նախագահը ՌԴ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ: Խաղաղ կարգավորման գործում միջնորդ լինել, Տոկաևի խոսքով, Ղազախստանը չի ցանկանում, քանի որ «ռուս ժողովուրդը մեծ է, և նա գլուխ կհանի առանց միջնորդների»։ Պուտինն էլ խոստացել է Տոկաևին մանրամասն տեղեկացնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին։