ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին

26/7/2026 10:41

Ռուսական զորքերը գիշերը ցամաքային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով խմբակային հարված են հասցրել՝ հարվածելով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկություններին Կիևում և Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։ ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք ներգրավված են եղել տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության, հավաքման ու պահպանման գործընթացում։ Այդ թվում՝ հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին։ Օբյեկտներն օգտագործվել են ռազմական նշանակության բեռների և քսայուղային նյութերի մատակարարման ու պահպանման համար։ Թիրախները խոցվել են ցամաքային և օդային տեղակայման զենքով։