Ավտովթար` Սևան-Մարտունի ավտոճանապարհին

26/7/2026 13:13

Հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են «Toyota Camry» և «Hyundai ix35» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսն էլ բախվել են երկաթե արգելապատնեշներին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։