ՌԴ զինված ուժերը օրվա ընթացքում նոր հարվածներ են հասցրել ուկրաինական նավահանգիստներին

26/7/2026 21:08

Ռուսաստանի զինված ուժերը օրվա ընթացքում նոր հարվածներ են հասցրել ուկրաինական նավահանգիստներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Մասնավորապես, Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռներ տեղափոխող կոնտեյներային, իսկ Օդեսայից հարավ գտնվող ծովային անցման ժամանակ հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռներ տեղափոխող նավին։