Վազգեն Մնացականյանը Բաքվում առաջին հաղթանակն է տարել

27/7/2026 11:55

Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Բաքվում այսօր մեկնարկել է Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը: 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության հասավ իրանցի ըմբիշի նկատմամբ: